Նյու Յորքի մի խումբ քաղաքացիներ շատ հետաքրքիր բեմականացման ականատեսն են դարձել քաղաքային ավտոբուսներից մեկում։ Երգիչներ Մաքլմորն ու Ռայան Լյուիսը, ովքեր հավակնում են «Գրեմի» 7 մրցանակի, իսկական ներկայացում են բեմադրել ավտոբուսում՝ երգելով իրենց հայտնի «Չես կարող մեզ ետ պահել» երգը։
Սակայն այս բեմականացումը պատահական չէր։ Ավտոբուսում տեղադրված թաքնված տեսախցիկները լուսանկարել են այս ամենը, իսկ տեսահոլովակը ներկայացվելու է «Գրեմի» մրցանակաբաշխության ժամանակ։