Նյու Յորքի ֆոնդային բորսան կաթվածահար անելուց երկու տարի անց «Գրավի՛ր Ուոլ Սթրիթ» շարժումը որոշում է կայացրել բացել սեփական բանկը: Այս մասին հաղորդում է The Times-ը:
Շարժումը որոշել է հավաքել 900 հազար դոլար և թողարկել բանկային քարտեր: «Այս քարտերով յուրաքանչյուր գնում յուրօրինակ բողոքի ակցիա կդառնա», — հայտարարել է շարժման առաջնորդներից մեկը` նախկին դիվանագետ Քարն Ռոսը:
Արդեն հայտնի է, որ քարտերը կգործեն Visa էլեկտրոնային համակարգում:
Հիշեցնենք, որ «Գրավի՛ր Ուոլ Սթրիթ» շարժումը սկսվել է 2011 թվականի հոկտեմբերին, որպես բողոքի նշան ԱՄՆ իշխանությունների վարած սխալ դրամավարկային քաղաքականության: Շարժումը մի քանի շաբաթով կաթվածահար էր արել Նյու Յորքի կենտրոնը` կազմակերպելով բողոքի ակցիաներ, երթեր և հանրահավաքներ: