տուն Լուրեր Գրանցվել է 6.4 մագնիտուդով երկրաշարժ

Գրանցվել է 6.4 մագնիտուդով երկրաշարժ

800
0

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են՝ նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.450 և արևելյան երկայնության 19.440 աշխարհագրական կոորդինատներով (Ալբանիա՝ Տիրանա քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, Ադրիատիկ ծով), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Երկրաշարժի հետևանքով կան ավերածություններ, տուժել է ավելի քան 100 մարդ: