Չեխիայի վիճակախաղերի պատմության ընթացքում երեկ գրանցվել է ամենամեծ շահումը։ Չեխական «Սպորտլոտոյով», որի ժամանակ անհրաժեշտ է որոշել դուրս բերվող 6 համարները, անհայտ անձը շահել է 21 մլն դոլարին համարժեք 400 մլն չեխական կրոն։
«Սա բացարձակ ռեկորդ է վիճակախաղերում՝ շահած գումարը կազմել է 399 մլն 904 հազար 705 կրոն։ Կարող ենք միայն ասել, որ հաղթողը Հրուդիմսկա քաղաքից է»,- ասել է վիճակախաղի մամուլի պատասխանատու Վացլավ Ֆրիդմանը։ Նրա խոսքերով՝ նախորդ ամենամեծ շահումը գրանցվել է 2002 թվականին և կազմել է 148.6 մլն չեխական կրոն։