Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից 2014 թվականին Հայաստանի կառավարությունը ակնկալվում է ստանալ 19.9 մլրդ դրամի չափով (մոտ 50 մլն դոլար) պաշտոնական դրամաշնորհներ: Սա երևում է եկող տարվա պետական բյուջեի նախագծից: Մասնավորապես, 2014 թվականին պաշտոնական դրամաշնորհների ստացում է նախատեսվում`
1. Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված դրամաշնորհային ծրագրերից` 13.0 մլն եվրո կամ 7.0 մլրդ դրամ,
2. Նպատակային պաշտոնական դրամաշնորհներից` 31.7 մլն ԱՄՆ դոլար կամ 12.9 մլրդ դրամ, որից`
— Եվրոմիության աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 16.4 մլն ԱՄՆ դոլար կամ 6.7 մլրդ դրամ,
— Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 4.0 մլն ԱՄՆ դոլար կամ 1.6 մլրդ դրամ,
— ԳԴՀ զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 3.3 մլն ԱՄՆ դոլար կամ 1.3 մլրդ դրամ,
— Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի (3-րդ տրանշ) շրջանակներում` 5.1 մլն ԱՄՆ դոլար կամ 2.1 մլրդ դրամ,
— Դանիայի թագավորության աջակցությամբ իրականացվող գյուղական կարողությունների ստեղծում դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` 2.1 մլն ԱՄՆ դոլար կամ 0.9 մլրդ դրամ,
— Այլ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 0.7 մլն ԱՄՆ դոլար կամ 0.3 մլրդ դրամ:
Հայկ Մանուկյան