տուն Հասարակություն Գրականության ցուցադրություն՝ Թարգմանչաց տոնի առթիվ

Գրականության ցուցադրություն՝ Թարգմանչաց տոնի առթիվ

460
0

Թարգմանչաց տոնի առթիվ հոկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում տեղի կունենա թարգմանության զարգացման պատմությունն արտացոլող գրականության ցուցադրություն:

Կներկայացվեն հայ գրողների գրքերի՝ օտար լեզուներով թարգմանություններ՝ ամենահին հրատարակություններից մինչև ամենանորերը:

Ցուցադրությանը կհետևի մանկավարժ, թարգմանիչ Արմինե Փիլոյան-Վրտեսկայի կազմած և նկարազարդած երկլեզու՝ հայերեն-մակեդոներեն «Այբբենարանի» և «Հայերենի աշխատանքային տետր»-ի շնորհանդեսը:

Նոր տիպի դասագրքերը նախատեսված են Մակեդոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների, հայկական կիրակնօրյա դպրոցում սովորողների համար, որտեղ դասավանդում է հեղինակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here