Կանադացի նովելիստ Էլիս Մունրոն դարձել է 2013 թվականի գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակիր: Այս մասին հաղորդում է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքը:
Մունրոն այս մրցանակին հավակնել է նաև նախորդ տարիներին: Կանադացի գրողը Բուքերյան մրցանակի դափնեկիր է:
Ըստ շատ մասնագետների և բուքմեյքերական գրասենյակների` ամենահավանական թեկնածուն ճապոնացի աշխարհահռչակ գրող Հարուկի Մուրակամին էր, սակայն Նոբելյան մրցանակը շնորհող հանձնաժողովն այլ որոշում կայացրեց: