36-ամյա Տիմատին (Տիմուր Յունուսով) ստիպված է եղել կատարել իր հնգամյա դստեր՝ Ալիսայի յուրահատուկ ցանկությունը: «Black Star Inc»-ի հիմնադիրը 5-ամյա Ալիսայի հետ գրազ է եկել իր դեմքի մազերի վրա:
Ռեփերն ընտանիքի հետ հանգստանում է Կոստա Ռիկայում: Տիմատին որոշել է դստեր հետ հայտնի խաղը խաղալ՝ «քար, մկրատ, թուղթ»: Հաղթելու դեպքում Տիմատին մտադիր էր դստեր հետ հետաքրքիր ֆիլմ դիտել: Իսկ նրա փոքրիկը հաղթելու դեպքում ուզում էր հորն առանց մորուքի տեսնել:
Հաջողությունը ժպտաց Ալիսային: Տիմատիին, բացի աղջկան տված խոստումը կատարելուց, ոչինչ չէր մնում անել: Նա գնաց լոգարան և Ալիսայի աչքերի առաջ սափրվեց:
«Նա գնաց, բայց խոստացավ երկու շաբաթից վերադառնալ»,- կատակել է Տիմատին: