տուն Լուրեր Գրագետ ռեֆորմի համար նախադրյալներ են պետք. Միքայել Մելքումյան

Գրագետ ռեֆորմի համար նախադրյալներ են պետք. Միքայել Մելքումյան

331
0

timthumb

Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստինˋ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախաձեռնության քննարկմանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը իր ելույթում նշեց, որ այս կենսաթոշակային բարեփոխումը իր նպատակին կծառայի, եթե ավելի շատ քաղաքական ուժեր աջակցեն:

«Ընդհանրապես պատմության մեջ տնտեսական պրակտիկայում այդպիսի բան կա: Այս վերջին դիտարկումները ցույց են տալիս, որ որքան ոչ իշխանական ուժերը կամ հանրային ուժերը շատ են  դիմակայում, իրենց արձագանքը բարձրացնում, այնքան սա տնտեսական միջոցառումից վեր է ածվում զուտ քաղաքական միջոցառման: Ոնց որ թե իշխանությունը ավելի հաստատակամ է դառնում, որ չէ, մենք սա պետք է իրականացնեք»,-ասաց Մելքումյանը:

Նրա խոսքերովˋ դեկտեմբերի  5-ին Ռուսաստանի ժողովրդական ճակատի ամենաբարձր մակարդակով, ՌԴ նախագահի մակարդակով նույնաբովանդակ ռեֆորմի մասին կարծիք են հայտնել, որի միտքը եղել է այն, որ ցանկություն չկա հերթական խաբված ավանդատուների հզոր բանակը ձեւավորել:

«Ես կարդացի, որ երեկ նաեւ Հանրային խորհուրդը որոշում է ընդունել կազմակերպել հանդիպումներ  հետաձգման առումով,-ասաց Մելքումյանը եւ հավելեց,-ՀՀ-ում 300 հազարից ավելի մարդիկ ստանում են 100-120 հազար դրամ աշխատավարձ: Այն 5-6 հազար դրամը, որ գնում է, այսպես ասած, ապագա ժամանակաշրջանի համար, այսօրվա գներով զուտ իրենց հացամթեքրի փողն է ներկայացնում»:

ԲՀԿ պատգամավորը կարծում է, որ գրագետ ռեֆորմը նա է, երբ դրա համար նախադրյալներ կան:

«Կա՞ն արդյոք այդ նախադրյալները, թե՞ չկան: Իմ կարծիքով հիմա այն պատեհ պահը չի»,-ասաց Մելքումյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here