Ամերիկացի դերասանուհի Գվինետ Փելթրոուն և Coldplay ռոք-խմբի մեներգիչ Քրիս Մարտինը հայտարարել են ապահարզանի մասին։ Նրանց ամուսնությունը տևել է 10-ը տարի, Գվինետն ու Քրիսն ունեն երկու երեխա՝ 9-ամյա Էփլը և 7-ամյա Մոզեսը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Համատեղ հայտարարությունում Փելթրոուն և Մարտինը նշել են, որ շարունակում են սիրել մեկը մյուսին, սակայն ամուսնությունը պահպանելու մեկ տարվա փորձերից հետո որոշել են, որ ապահարազանը ճիշտ որոշում է։ Նրանք ամուսնացել են 2003 թվականին, մեկ տարի ապրել են Լոնդոնում, հետո տեղափոխվել Լոս Անջելես։