տուն Սպորտ Գվարդիոլա. «Ես ֆուտբոլիստների մեծ ընկերն եմ»

Գվարդիոլա. «Ես ֆուտբոլիստների մեծ ընկերն եմ»

148
0

Գվարդիոլա«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմն էլ ավելի կզարգանա, երբ շարք վերադառնան վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստները: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Ես վստահ եմ, որ մենք ավելի լավ կխաղանք, երբ բոլոր ֆուտբոլիստները վնասվածքներից ապաքինվեն և շարք վերադառնան: Այնուամենայնիվ, մրցանակների համար հիմա ևս կարող ենք պայքարել, եթե խաղացողներն ընդունեն իմ ցուցումները: Եթե դա տեղի չունենա, խնդիրներ կունենանք:

Ես ֆուտբոլիստների մեծ ընկերն եմ: Նրանք ընդունում են այն, ինչ ես եմ ասում: Ես էլ, իմ հերթին, աջակցում եմ նրանց: Նա, ով չի ուզում հասկանալ ինձ, կնստի տրիբունայում: Կրկնում եմ` ինձ պետք են բոլոր ֆուտբոլիստները»,- հայտարարել է Գվարդիոլան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here