«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երեկ անդրադարձել է աշխարհի ակումբային առաջնությունում չինական «Գուանչժոու» թիմի նկատմամբ կիսաեզրափակիչում տարած հաղթանակին (3։0)։
«Շնորհավորանքներս թիմին, այն արժանի է եզրափակչին։ Մենք շատ հավաքված էինք խաղում մի թիմի դեմ, որի կազմում կան շատ արագ հարձակվողներ։ Վերահսկում էինք գնդակը և կարողացանք շատ պահեր ստեղծել։ Այդուհանդերձ, խաղը հեշտ չէր։ Շատ ուրախ եմ խաղացողներիս և ակումբի համար։ Հույս ունեմ՝ շաբաթ օրը նվաճել տիտղոսը», — ասել է Գվադիոլան։
Տեղեկացնենք, որ «Բավարիայի» մրցակիցը հայտնի կդառնա այսօր․ մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» և տանտերերի՝ Մարոկոյի «Ռաջա Կասաբլանկան»։