Գերմանիայի «Բավարիայի» ղեկավարությունը բանակցություններ է վարում խորվաթական «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար: Եվրոպացի մասնագետները Ալեն Խալիլովիչին անվանում են «Նոր Մեսսի»: Հիշեցնենք, որ Մեսսին հենց այս տարիքում սկսեց խաղալ «Բարսելոնայի» կազմում:
Sport Mediase-ի տեղեկություններով` Խալիլովիչի տրանսֆերով հետաքրքրվում են նաև այլ թիմեր, սակայն պայմանագիր կնքելուն առավել մոտ է գերմանական ակումբը: Տրանսֆերը կարող կայանալ արդեն այս տարվա վերջում, քանի որ լրանում է «Դինամոյի» հետ Խալիլովիչի պայմնագրի ժամկետը: