տուն Քաղաքական Միջազգային Գվատեմալայում ուղղաթիռը վթարի է ենթարկվել. կան զոհեր

Գվատեմալայում ուղղաթիռը վթարի է ենթարկվել. կան զոհեր

88
0

1364560

Գվատեմալայի հարավարևելյան հատվածում ուղղաթիռ է վթարի ենթարվել։ Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, պատահարի հետևանքով զոհվել է օդաչուն և 2 ուղևորները։

Ուղղաթիռը կորել է ռադիոտեղորոշչի էկրաններից մարտի 3-ի երեկոյան՝ «Լա Աուրորա» միջազգային օդանավակայանից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվելով։

Նախնական վարկածով՝ վթարի պատճառը տեղի բարդ լեռնային ռելիեֆն է եղել։