Գվատեմալական Սան Խուան Սակատեպեկես քաղաքում 250 հոգանոց դիմակներով ամբոխը «սեքնդ հենդ» խանութի վաճառողուհուն դաժան ծեծի է ենթարկել, ապա հենց փողոցում այրել է:
El Confidencial-ը հայտնում է, որ կնոջ հետ հաշվեհարդար են տեսել այն պատճառով, որ նա չի կարողացել հարևանին պարտքը վերադարձնել: Թե ինչպես է հարևանը այսպիսի մեծաքանակ ամբոխ հավաքել՝ պարզ չէ: Ամբոխը նաև արգելափակել է դեպի քաղաք տանող ճանապարհը՝ որպեսզի ոստիկանությունը չկարողանա մուտք գործել քաղաք:
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքից ընդամենը 35 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում: