Գվատեմալայի դատարանը «Լոս Զետաս» մեքսիկական նարկոկարտելի անդամներին դատապարտել է 106 տարվա ազատազրկման՝ Պետեն ագարակում 2011 թվականին իրականացված սպանդի համար։ Այս մասին հաղորդում է Assciated Press գործակալությունը։
Երեք մեքսիկացի և վեց գվատեմալացի մեղավոր են ճանաչվել այս հանցագործության մեջ։ Մարդասպանները գլխատել են զոհերին, ապա այլանդակել նրանց մարմինները։ Դատարանը համարել է, որ նարկոկարտելն այս քայլով վրեժ է լուծել՝ իրենցից թմրանյութ գողանալու համար։
Տեղեկացնենք, որ «Լոս Զետասն» Ամերիկայի ամենահանցավոր խմբավորումներից է, որը մի քանի շրջան է վերահսկում Մեքսիկայի տարածքում։