տուն Քաղաքական Միջազգային Գվատեմալայի բնակիչները սահմանել են ռեկորդ` պատրաստելով ծաղիկներից ամենաերկար խալին (տեսանյութ)

Գվատեմալայի բնակիչները սահմանել են ռեկորդ` պատրաստելով ծաղիկներից ամենաերկար խալին (տեսանյութ)

85
0

1398927

Գվատեմալայի բնակիչները սահմանել են համաշխարհային ռեկորդ` քաղաքի կենտրոնում՝ Զատիկի կապակցությամբ ծաղիկներից սարքելով ամենաերկար խալին: «Մեր նպատակն է շնորհակալություն հայտնել Հիսուսին` արքայից արքային, որպեսզի նա այս խալիով անցնի, ինչպես արքա», — ասել է կազմակերպիչներից մեկը` Ռաֆայել Էսկոբարը:

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը չափել է խալին և հաստատել, որ նրա երկարությունը կազմում է ավելի քան 2 կիլոմետր: Ծաղիկների այս «ճանապարհն» անցնում է մայրաքաղաքի կենտրոնով: