Առաջիկա 5 տարում գուցե աշխարհը լինելու է համավարակի ճիրաններում։ Պետք է առաջնորդվենք` «հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատագույնին» սցենարով։ Այսօր խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով`վարակի հաղթահարումը ոչ այնքան առողջապահական է, որքան վարքագծային։ Պատվաստանյութի ստեղծման համար աշխատում են: Տեսականորեն այն կարող է ստեղծվել ու հաստատվել 1 ամիս հետո, բայց կարող է նաեւ առաջիկա 3 տարում չստեղծվել:
Վարչապետի խոսքով` եթե հաջողվի կայուն պահել իրավիճակը՝ օրական ունենանք 550-600 նոր դեպքեր, ծանրության բեռը տանելի կլինի առողջապահական համակարգի համար, իսկ եթե ավելի շատ թվով վարակվածներ լինեն, հնարավոր է՝ տոտալ «լոքդաուն» լինի, որը կնշանակի հարվածել մեր տնտեսության ողնաշարին: