Մեր գործընկերների հետագա պաշտոնավարումը մի մասինը գուցե իրենց ցանկությամբ, մի մասինը՝ գուցե վարչապետ որոշմամբ, այլևս նպատակահարմար չի համարվել: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է ասել լրագրողներին:
Այսօրվա պաշտոնանկությունների պատճառն արդյոք դժգոհություններն են, Պապիկյանն ասաց. «Կառավարման պետական համակարգը մշտապես ձգտում է ավելի արդյունավետ լինել: Մեր գործողությունները միտված են այդ համակարգերն ավելի արդյունավետ դարձնելուն»:
Նախարարի տեղեկացմամբ՝ վարչապետը, եթե ասելիք ունենա, առաջիկայում կխոսի:
Հիշեցնենք` այսօր աշխատանքից ազատվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: