Ռուսաստանի հավաքականի և Մախաչկալայի «Անժիի» նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը Աշխարհի առաջնությունից հետո կարող է գլխավորել Հոլանդիայի հավաքականը: Այս մասին հաղորդում է Sport Bild-ը:
Նիդերլանդերի ֆուտբոլային թագավորական միությունը քննարկում է 67-ամյա մարզչի թեկնածությունն այդ պաշտոնում: Նա կփոխարինի հաջորդ տարի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացող Լուի վան Գալին:
Հիշեցնենք, որ Հիդինկը 1995-1998 թվականներին արդեն ղեկավարել է Հոլանդիայի ազգային հավաքականը` 1998 թվականին հասնելով մինչև Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: