տուն Քաղաքական Հայաստան Գույքային հարկի փոփոխությունները  ոչ թե վատթարացնող, այլ բարելավող ազդեցություն կունենան. Բաբկեն Թունյան

Գույքային հարկի փոփոխությունները  ոչ թե վատթարացնող, այլ բարելավող ազդեցություն կունենան. Բաբկեն Թունյան

264
0

ԱԺ-ում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ գույքային հարկի փոփոխությունները ոչ թե վատթարացնող, այլ բարելավող ազդեցություն կունենան, նախագծի չընդունման դեպքում գույքահարկերը մի քանի անգամ ավելի շատ կաճեն:

Թունյանն անդրադարձավ նաև կադաստրային արժեքներին, ընդգծելով, որ վերանայումը լրջագույն քայլ է:

«Եթե այսօր 50 մլն դրամ արժողությամբ բնկարանի կադաստրային արժեքը 10 մլն դրամ է գնահատվում, և ըստ այդմ էլ այլ գործարքներն այդ հիմքով են հաշվարկվում, դա այդպես մնալ չէր կարող»,- ասաց պատգամավորը:

Ըստ Բաբկեն Թունյանի՝ փոփոխությունների նախագիծը, նախորդ տարի ընդունված հարկային օրենսգրքի փոփոխությունները  պետք է դիտարկել մեկ ընդհանուր կոմպլեքսի մեջ: Այդ կոմպլեքսի մաս է կազմելու նաև պարտադիր համատարած հայտարարագրումը:

Պատգամավորը վստահեցնում է, որ այս բարեփոխումները մի շարք խնդիրների լուծման լավագույն տարբերակն են:

Հայկ Մագոյան