տուն Քաղաքական Հայաստան Գույքահարկ վճարողների շրջանում արդյոք կլինեն արտոնություններ ունեցողներ. պարզաբանում

Գույքահարկ վճարողների շրջանում արդյոք կլինեն արտոնություններ ունեցողներ. պարզաբանում

415
0

Հիշեցնենք, որ գույքահարկից գոյացած գումարները գնալու են համայնքային բյուջե, և դրանով լուծվելու են համայնքի մի շարք խնդիրներ: Այս տարբերակով համայնքը որոշակի ֆինանսական անկախություն ձեռք կբերի:

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե արդյոք կլինեն այնպիսի խավեր, որոնք կազատվեն գույքահարկից:

Այս հարցին ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց.

«Արդյոք կլինեն արտոնություններ ունեցողներ, թե ոչ։ Պարոն Թունյանը քիչ առաջ խոսեց օրենսդրական կարգավորման մասին։ Ենթադրում եմ, որ այդ կարգավորումից օգտվողներ լինել-չլինելու հարցը կորոշի համայնքը, ինչպես որ տեղական ինքնակառավարման մասին օրենքով սահմանված է։

Հիշեցնենք,որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնել էր, որ համայնքների ավագանին ունի մինչեւ գույքահարկի եկամուտների 10 տոկոսի չափով ֆոնդ, որով կարող է այդ շրջանակներում արտոնություն տալ կոնկրետ մարդկանց կամ չեղարկել գույքահարկը, կամ զեղչով ինչ-որ բան անել։

Հայկ Մագոյան