տուն Քաղաքական Հայաստան Գույքահարկի փոփոխության մասին օրենքն ընդունվեց

Գույքահարկի փոփոխության մասին օրենքն ընդունվեց

280
0

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։ Կողմ է քվեարկել 70, դեմ 11 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։

Հիշեցնենք,որ կառավարությունը Ազգային ժողովին էր ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից սահմանել գույքահարկի նոր շեմեր ու դրույքաչափեր, վերացնել բնակարանների համար սահմանված չհարկվող շեմերը, այն է՝ 3 մլն դրամը։

Կառավարությունը վստահեցնում է, որ սպասվող լրացուցիչ հարկային բեռը կրելու են մեծամասամբ բարձր գույքի սեփականատերերը։

Պետք է հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը ԱԺ-ում ասաց, որ գույքային հարկի փոփոխությունները ոչ թե վատթարացնող, այլ բարելավող ազդեցություն կունենան, նախագծի չընդունման դեպքում գույքահարկերը մի քանի անգամ ավելի շատ կաճեն:

Հայկ Մագոյան