ԱԺ-ում այսօր շարունակվեց գույքահարկի փոփոխության վերաբերյալ օրինագծի քննարկումը:
Նախագծի ընդունմանը դեմ էին ընդդիմադիրները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ կարող են շտկել թերությունները մինչև երկրորդ ընթերցում։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թ.-ից, իսկ կարգավորումները ժամանակատար են լինելու:
ԱԺ-ն օրենքի նախագիծն ընդունեց 92 կողմ, 15 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: