տուն Քաղաքական Հայաստան Գույքահարկը գանձելիս հաշվի կառնվի՞ մարդկանց սոցիալական կարգավիճակը

Գույքահարկը գանձելիս հաշվի կառնվի՞ մարդկանց սոցիալական կարգավիճակը

415
0

Գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններն իրենց հերթին սոցիալական խնդիրների պատճառ կարող են դառնալ:

Այն տեսակետները, որ սոցիալական որոշակի շերտերի համար գույքահարկի գանձումը պետք է ունենա բացառություններ, ոչ միանշանակ է ընդունում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Իմքայլական պատգամավորը կարծում է, որ հարկը պետք է կապ չունենա մարդու սոցիալական վիճակի հետ:

Ավելի լավ է՝ հարկը բոլորի համար հավասար լինի, բայց պետությունը կարողանա իր միջոցներով օժանդակել սոցիալապես անապահով խավերին:

Բաբկեն Թունյանը համարում է, որ գույքահարկի և առհասարակ հարկային գործիքակազմերում պետք է բացառություններ չլինեն, քանի որ որպես այդպիսին՝ դրանք լավ տեղ չեն տանում:

Հայկ Մագոյան