Հայաստանում հայտնի «Միգոմ» համակարգը, որի միջոցով շատ հայեր Ռուսաստանից տրանսֆերտներ են ուղարկում Հայաստան, զրկվել է արտոնագրից։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։
Բանն այն է, որ համակարգը արտոնագրից զրկվել է այն պատճառով, որ այն սպասարկող փակ բաժնետիրական ընկերության կապիտալը նվազել է երկու տոկոսից ցածր, բացի այդ նվազել են սեփական միջոցները։ Ընկերությունն ի վիճակի չի եղել բավարարել վարկատուների պահանջները, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ համակարգն այլևս չգործի։