տուն Քաղաքական Միջազգային Գուանտանամոյի բանտի փակումը բարդ խնդիր է Օբամայի համար

Գուանտանամոյի բանտի փակումը բարդ խնդիր է Օբամայի համար

73
0

n«NRP» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսելով Գուանտանամոյի բանտի փակման մասին՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ այս հարցի լուծման հետ կապված մի շարք խնդիրներ կան:

Ամերիկացի նախագահի խոսքերով՝ այնտեղ պահվող որոշ բանտարկյալների դժվար է հայրենիք վերադարձնել, որովհետև այնտեղ հանցագործների նկատմամբ չեն կարող բավական խիստ հսկողություն սահմանել և անհրաժեշտ պայմաններում պահել:

Օբաման հավելել է, որ ուղղիչ հաստատության փակումը կապված է իրավաբանական դժվարությունների և համաշխարհային անվտանգությանը սպառնացող վտանգի հետ:

Մինչ Սպիտակ տունը փորձում է ուղիներ գտնել վերոհիշատակված խնդիրների հաղթահարման համար, Գուանտանամոյի բանտի կարիքները ամերիկացի հարկատուների գրպաններին մի կլորիկ գումար են արժենում:

Համաձայն համացանցում հրապարակված, ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգըլի ստորագրությունը կրող փաստաթղթի՝ 2002թ.-ին բանտի բացումից ի վեր դրա վրա ծախսվել է 4,8 միլիարդ դոլար: