ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
« Հանրապետության տարածքում մարտի 19-ին ցերեկվանից սկսած գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և՛ տեղումների տևողությունը, և՛ տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»: