Բրազիլական «Սան Պաուլու» ակումբի նախագահ Կառլոս Միգել Այդարը մեկնաբանել է իտալական «Միլանի» կիսապաշտպան Կակայի հնարավոր ձեռքբերումը: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
«Շատ բան չեմ կարող ասել, բայց գործնականում 100%-ով Կական կվերադառնա», — Այդարի խոսքերն է մեջբերում իտալական լրատվամիջոցը:
2013-14թթ.-ի մրցաշրջանում 32-ամյա բրազիլացին անցկացրել է 30 հանդիպում, խփել 7 գնդակ ու կատարել 6 գոլային փոխանցում:
Նշենք նաև, որ «ռոսոներիների» հետ Կակայի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2015թ.-ը: