Կառավարության վաղվա նիստում հավանության է արժանանալու «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 թվականի միջոցառումների ծրագիրը»:
«Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով ընդգծվել է գործարար միջավայրի հրատապ բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ: Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը և արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը՝ Հայաստանը Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ»,- ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ: