Հայաստանցիները համարում են, որ հավաքված հարկերը բարձրաստիճան պաշտոնյաները ավելի շատ անձնական նպատակներով են օգտագործում (61 %), քան թե բանակի (55 %), կենսաթոշակային ֆոնդի (45 %) կամ հանրային կրթության (34 %) համար: Սա երևում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հարկային բարեփոխումներ» ծրագրի շրջանակում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) անցկացրած հարցումներից: Հարցված տնային տնտեսությունների 68 %-ն ասել է, որ եթե տեսնի ավելի շատ հանրօգուտ ծառայություններ պետության կողմից (ոստիկանություն, բանակ, առողջապահություն, կրթություն եւ այլն), ապա պատրաստ է ավելի շատ հարկեր վճարել: Բիզնեսն (67 %) ու տնային տնտեսությունները (73 %) պատրաստ են ավելի շատ հարկեր վճարել նաեւ այն դեպքում, եթե ավելի քիչ կոռուպցիա տեսնեն պետական մարմիններում։ Բիզնեսի ներկայացուցիչների 62 %-ը կարծում է, որ կոռուպցիայի խնդիրը համակարգային է, եւ գործարարների 44 %-ը վստահ է, որ գործարարների մի մասը կաշառք են տալիս հարկային մարմիններին («կաշառք չեն տալիս» տարբերակն ընտրել է ընդամենը 23 %-ը)։
տուն Տնտեսական Գործարարների 44%-ը վստահ է, որ գործարարները կաշառք են տալիս հարկային մարմիններին. Հետազոտություն