Ապրիլի 9-ին ժամը 11:30-ին Ֆինանսների նախարարության դիմաց կկայանա «Դ!եմ եմ» նախաձեռնության ակցիան: Այս մասին այսօր ասացին «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Դ!եմ եմ»-ի անդամները նշեցին նաև, որ աշխատողները կարող են հստակ պահանջել, որպեսզի գործատուն չփոխանցի գումարը և տվյալ աշխատակցի անվան դիմաց նշել զրո: Դա արդեն հաստատված է Սահմանադրական դատարանի կողմից: «Դ!եմ եմ» նախաձեռնությունը պահանջելու է նաև վերադարձնել արդեն իսկ գանձված գումարները, իսկ գումարների հետ վերադարձի վերջնաժամկետ նրանք դեռ չեն սահմանել, սակայն վերադարձը պետք է լինի հնարավորինս սեղմ ժամանակահատվածում: Ստեղծված իրավիճակում նրանք հստակ կոնֆլիկտ են ստեղծում աշխատողի ու գործատուի միջև: Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում, սակայն գործատուն դա հաշվի չի առնում: Այս պարագայում արդեն աշխատողը կարող է հստակ ընտրել՝ փոխանցել գումար, թե ոչ: