տուն Հասարակություն Իրավական Գործատուն իրավունք ունի պարապուրդի ժամանակ աշխատողին տեղափոխելու այլ աշխատանքի

Գործատուն իրավունք ունի պարապուրդի ժամանակ աշխատողին տեղափոխելու այլ աշխատանքի

198
0

Գործատուն իրավունք ունի պարապուրդի ժամանակ աշխատողին տեղափոխելու այլ աշխատանքի, որը համապատասխանում է նրա մասնագիտությանը: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

«Սակայն, բնականաբար, միշտ չէ, որ գործատուն ունենում է այդ հնարավորությունը: Եվ եթե այդ հնարավորությունը առկա չէ, նախատեսված է, որ գործատուն փոխհատուցում է այդ պարապուրդի համար, վճարում է միջին ժամային աշխատավարձի չափով. բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն չափը: Սա այն դեպքերում է, որ ոչ աշխատողի մեղքով առկա է աշխատատեղում պարապուրդ: Սակայն, միևնույն ժամանակ, Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասում առկա է կարգավորում, որը վերաբերում է անհաղթահարելի ուժին: Եվ օրենսդրությամբ անհաղթահարելի ուժ առաջանալու դեպքում սահմանված է, որ գործատուն չի վճարում պարապուրդը: Հաշվի առնելով, որ այս երկու հոդվածների կարգավորումների միջև առկա են մի շարք տարընկալումներ… և նաև հաշվի առնելով հարցի կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծ, որն այս պահին քննարկման փուլում է»,- նշեց Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը: