տուն Քաղաքական Միջազգային Գործատուների մեծ մասը աշխատանքի ընդունելու որոշումը կայացնում է 385 վայրկյանում․ Հետազոտություն

Գործատուների մեծ մասը աշխատանքի ընդունելու որոշումը կայացնում է 385 վայրկյանում․ Հետազոտություն

103
0

b

Monster.co.uk կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ գործատուն աշխատող փնտրողի վերաբերյալ որոշումը կայացնում է հարցազրույցի առաջին 385 վայրկյանի ընթացքում։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

Գործատուների 71 տոկոսն անմիջապես որոշում են կայացնում մերժելու այն հայցորդին, ում մարմնի վրա դաջվածք կա։ 70 տոկոսն ուշադրություն է դարձնում շպարին և հայցորդի հագուստին։ Գործատուն ուշադրություն է դարձնում հայցորդի հայացքին, քիչ հնարավորություններ ունեն նրանք, ովքեր թաքցնում են հայացքը։ Գործատուների մեծ մասը նշում է, որ իրենց համար կարևոր է ձեռքսեղման ժամանակ դիմացինի կողմից ձեռքը սեղմելու ամրությունը։

Գործատուների 36 տոկոսի համար կարևոր է նախկին փորձը, 24 տոկոսի համար՝ առաջին տպավորությունը, 12-ի համար՝ կրթությունը։

Ներկայում աշխարհում ոչ պաշտոնաական տվյալներով բանկչության 40 տոկոսը գործազուրկ է։