Ստալինի պետական թանգարանը, որը գտնվում է նրա ծննդավայր Գորի քաղաքում, 2014-ին կհամալրվի կոնտեքստի տեսակետից նոր ցուցադրությամբ: Այս մասին հայտնել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի մշակութային ժառանգության գծով խորհրդական Ինգու Կարայան:
Նրա խոսքրերով՝ այժմ ընթանում են նոր կոնցեպցիայի ստեղծման աշխատանքներ: Այն կավարտվի 2014-ին: Նրա խոսքերով՝ ցուցադրությունը կլինի առավել իրատեսական: Այն կցուցադրի այն, ինչ իրականում տեղի է ունեցել:
Կարայան ավելացրել է, որ նախկին ցուցադրությունը հինմված է եղել Ստալինի անձի պաշտամունքի վրա, իսկ վերաբացված ցուցադրությունը որպես հիմք կընդունի իրական, պատմական փաստերը: