տուն Քաղաքական Միջազգային Գորբաչովը, Էշթոնը, Բարզուն, Վան Ռոմպոյը, Պուտինը ցավակցում են Մանդելայի մահվան կապակցությամբ

Գորբաչովը, Էշթոնը, Բարզուն, Վան Ռոմպոյը, Պուտինը ցավակցում են Մանդելայի մահվան կապակցությամբ

143
0

михаил-Горбачев

ԽՍՀՄ նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Միխայիլ Գորբաչովը ցավակցություն է հայտնել Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ. «Կյանքից հեռացավ մեծ մարդ, ում ես եւ մյուսները հարգում էինք՝ ազատությանը և հեղափոխությանն իր հավատարմության համար, ինչն անհրաժեշտ էր այդ ազատությանը հասնելու համար: Շատ լավ գիտեի Մանդելային, մենք ընկերներ էինք: Մանդելան միշտ ասում էր, որ առանց «պերեստրոյկայի» հնարավոր չէր դուրս գալ այն վիճակից, որում մենք գտնվում էինք», — ասել է ԽՍՀՄ նախկին առաջնորդը: Ցավակցություն են հայտնել ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը, ԵՄ հանձնաժողովի նախագահ Բարոզուն, ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here