տուն Տնտեսական Գոնսալո Սանչես Իգուաինը եկել էր Հայաստան. վարչապետը՝ ներդրումների մասին

Գոնսալո Սանչես Իգուաինը եկել էր Հայաստան. վարչապետը՝ ներդրումների մասին

360
0

«Ժամանակին Գոնսալո Սանչես Իգուաինը եկել էր Հայաստան՝ ներդրումներ իրականացնելու: Իսկ հիմա այդ գույքը ՀՀ-ի սեփականությունն է եւ առգրավվել է որպես կոռուպցիոն գույք»,- այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գոլդեն Փելես» հյուրանոցի մասին խոսելիս:

Հյուրանոցի մասին խոսելու պատճառը՝ «ինչու են ներդրումները պակասում Հայաստանից» ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցն էր:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց՝ այդ հյուրանոցը ՀՀ-ի սեփականությունն է եւ առգրավվել է որպես կոռուպցիոն գույք:

Վարչապետի խոսքով՝  ներդրումները խթանելու համար պետք է լինի դատական անկախ համակարգ եւ նոր կառուցակարգեր, որոնք իրենք ստեղծում են: