Այսօր Բրազիլիայի մայրաքաղաքային «Մանե Գարինչայի» անվան ազգային մարզադաշտում կայացել է Մունդիալ 2014-ի 3-րդ քառորդ եզրափակիչ հանդիպումը: Արգենտինայի ընտրանին նվազագույն հաշվով առավելության է հասել Բելգիայի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման միակ գնդակը խաղի 8-րդ րոպեին իր հաշվին է գրանցել իտալական «Նապոլիի» 26-ամյա հարձակվող Գոնսալո Իգուաինը:
Այսպիսով, արգենտինացիներին հաջողվել է 1990թ.-ից հետո առաջին անգամ դուրս գալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: Ալեխանդրո Սաբելիայի սաների մրցակիցն ի հայտ կդառնա Մունդիալի վերջին 1/4 եզրափակիչ խաղում, որտեղ կմրցեն Հոլանդիան ու Կոստա Ռիկան: