տուն Սպորտ Գոմեշը կվիրահատվի

Գոմեշը կվիրահատվի

250
0

Ինչպես արդեն գրել էինք «Տոտենհեմ» «Էվերտոն» հանդիպման վերջնամասում «Տոտենհեմի» կիսապաշտպան Հյոն-Մին Սոնը սահընկում կատարեց, որից հետո Անդրե Գոմեշը կոտրեց ոտքը։

«Էվերթոնի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը պետք է վիրահատության ենթարկվի սարսափելի վնասվածքից հետո, որը նա ստացել էր «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 11-րդ տուրի խաղում (1:1):  Այս  մասին գրում է armsport.am-ը:

«Էվերթոնը» կարող է հաստատել, որ Գոմեշը վնասվածք ստացած կոճի վիրահատության է ենթակա: Դաշտից դուրս բերելուց հետո, ֆուտբոլիստը բժշկական թիմի անդամների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ստուգումներն անցնելուց հետո հաստատվել է, որ ֆուտբոլիստն աջ կոճի ոսկրերի կոտրվածք ունի», – նշված է «Էվերթոնի» պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here