տուն Քաղաքական Միջազգային Գողին բռնելուն օգնել են զուգարանում թողած հետքերը

Գողին բռնելուն օգնել են զուգարանում թողած հետքերը

86
0

290127

Ֆրանսիայում գողը բռնվել է այն բանի օգնությամբ, որ կողոպուտից հետո մտել է զուգարան՝ հոգալու բնական կարիքները։ ԴՆԹ հետքերը մնացել են զուգարանի թղթի վրա։ Գենետիկական փորձաքննության ժամանակ իրավապահներին հաջողվել է ապացուցել, որ հանցագործությունը կատարել է հենց նա։

Ֆրանսիական փոքր քաղաքում հանցագործը իր մեղսակիցների հետ մտել է արդյունաբերական ձեռնարկության տարածք։ Գողությունը կատարվել է 2011թ։ Նրանք գողացել են մի քանի ցենտներ երկաթ։
Ոստիկաններկ, որոնք զբաղվել են այս գործի հետաքննությամբ, հանցանքի վայրում հայտնաբերել են զուգարանի օգտագործված թուղթ։ Այն առգրավել են որպես ապացույց եւ ուղարկել քրեական լաբորատորիա։ Մի շարք փորձաքննությունների շնորհիվ իրավապահներին հաջողվել է պարզել հանցագործի ինքնությունը։

Գողը դատապարտվել է 8 ամսվա բանտարկության։