Նախորդ շաբաթ ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում էին լուրեր այն մասին, որ քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Օշականցի Գևորիկի և Երրորդ մասցի Լյովիկի միջև լուրջ բախում է եղել: Ըստ ռուսական www.primecrime.ru կայքի, միջադեպն ավարտվել է ծեծկռտուքով: Նշվում է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուˋ Արգամ Աբրահամյանի անունը:
Եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա ըստ գողական օրենքների, Գևորգ Մելիքյանըˋ Օշականցի Գևորիկը պետք է խիստ ձևով պատժի իրեն հարված հասցրած մարդկանց: Եթե ոչ, ապա նա ստիպված կլինի զրկվել օրենքով գողի ստատուսից:
Հիշեցնենք, որ աշխարհում այսօր կա շուրջ 40 հայ օրենքով գող, որոնցից 10-ը ապրում են Հայաստանում և ունեն շատ լուրջ դիրքեր: