տուն Հասարակություն «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրատվություն արվեց պետությանը

«Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրատվություն արվեց պետությանը

580
0

Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր  կառավարության նիստում առաջարկեց 7 միլիարդ արժողությամբ «Գոլդեն Փելես» հյուրանոցը  եւ հողատարածքն ընդունել ՀՀ-ի նվիրատվություն:

Գույքը պետք է լինի Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության տակ:

Նախագծով սահմանվում է նաև հյուրանոցի պահպանման համար ոստիկանության հսկողություն ամսական 6 միլիոն դրամ:

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն էլ ասաց, որ կարելի է մտածել գույքի օտարման մասին:

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ կատակով հարցրեց՝ տանկերով ենք պաշտպանելո՞ւ հյուրանոցը: ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն էլ տեղեկացրեց՝ գույքի պաշտպանության ինչ ձեւեր կան:

«Այլ հարցեր: Ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, թե էս ինչ գույք է»,- կատակով հարցրեց փոխվարչապետը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց՝ եթե գույքի շահագործումը 2 ամսից կլինի, ապա հարցն այլեւս օրակարգային չի լինի:

Հիշեցնենք՝ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր՝ հյուրանոցի սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը ցանկանում է պետությանը նվիրել հյուրանոցը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here