Իմ սիրելի ընկերներ, ևս մեկ տարի միասին անցկացրեցինք պայքարի մեջ, վայելելով տարատեսակ հաջողություններ և անհաջողություններ: Ինքնին բարդ տարի է, լի տարատեսակ դժվարություններով, սակայն և պայծառ էջերով, ինչպես նաև նոր և վառ ընկերների ձեռքբերումով: Հին ավանդույթի համաձայն, Նոր Տարվա տոներին ես լքում եմ ֆեյսբուքը, որ գոնե այդ օրերը անցկացնեմ ընտանիքիս հետ միասին, վայելելով որոշակի հանգիստ: Այնպես որ, ցտեսություն ասելով ամենիքն, ցանկանալով նոր տարում բոլորին ամենայն բարիքներ, ես գնում եմ և կվերադառնամ եկող Ձիու տարում, որում մեզ հաստատապես սպասում են նորանոր արկածներ և հաջողություններ: Լավ մնացեք, միշտ միասին…
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: