Միջին ամսական աշխատավարձի աճը շարունակում է հետ մնալ գների աճից: Ազգային վիճակագրական ծառայության` այսօր հրապարակած տվյալներից երևում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4%-ով` սեպտեմբերին կազմելով մոտ 150 հազար դրամ: Մինչդեռ գներն ավելի շատ են աճել` 5.6%` հունվար-սեպտեմբերին:
Եթե համեմատենք այս եւ նախորդ տարվա սեպտեմբեր ամիսները, գների ու աշխատավարձերի աճի տարբերությունն առավել մեծ կլինի: Այսպես, այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գներն աճել են 8.2%-ով, միջին աշխատավարձը` 5.8%-ով: