Այսօր հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած 15-ամյա ոսկեւանցի երեխայի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին քիչ առաջ ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նա նշեց, տունը, որտեղ երեխան բնակվում է, այդքան էլ վտանգավոր գոտում չէ։ «Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային»,- մանրամասնեց մարզպետը՝ հավելելով, որ դրանից բացի հակառակորդի կողմից եւս մի քանի կրակոցներ են եղել, բայց այլ տուժածներ չկան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում