Հոկտեմբերի 25-ին, ժամը 00:40-ին, վերականգնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր գնացքների, այդ թվում՝ ներհանրապետական էլեկտրագնացքների երթևեկությունը: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: