Արարատի մարզում առավոտ կանուխ տեղի է ունեցել արտառոց պատահար: Ինչպես փոխանցում է armeniasputnik.am-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը հարվածել է երկաթգծերի վրա հայտնված ոչխարի հոտին:
Պատահարն արձանագրվել է Արարատ-Երևան հատվածում։
Ըստ շրջանառվող լուրերի՝ վարորդը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները բախումից խուսափելու համար։ Պատահարի հետևանքով սատկել է մոտ 8 տասնյակ մանր եղջերավոր անասուն։
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։