Դեկտեմբերի 11-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն
ընդունել է Իտալիայի Նարդո քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Մարչելլո Ռիզիի գլխավորությամբ:
Հանդիպման մեկնարկին Սամվել Բալասանյանը ողջունել է
իտալացի գործընկերոջը և համառոտ ներկայացրեց Գյումրիում տեղ գտած հայ-իտալական համագործակցության որոշ մանրամասներ, ինչպես նաև հույս հայտնեց, որ փոխադարձ այցերը և ստորագրվելիք հուշագիրը կնպաստեն երկու քաղաքների միջև տնտեսական ու մշակույթային կապերի ամրապնդմանը:
Պատասխան խոսքում Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզին կարևորեց
երկու ժողովուրդների հոգևոր կապը`նշելով, որ Նարդո քաղաքի պահապան Սուրբը Գրիգոր Լուսավորիչն է, և այս հանգամանքը ավելի է ջերմացնում հայ-իտալական կապը: Քաղաքապետ Ռիզին նշեց նաև, որ շատ տպավորված է Հայաստանով և հատկապես Գյումրի քաղաքի գեղեցկությամբ, ինչպես նաև իր հայ գործընկերների երկկողմ հարաբերությունները զարգացնելու վճռականությամբ:
Այնուհետև կողմերը ստորագրվել է Գյումրի և Նարդո քաղաքների միջև համագործակցության մասին հուշագիր,որը ներառում էր
համագործակցային այսպիսի ուղղություններ, ինչպիսիք են` զբոսաշրջությանը, քաղաքաշինությանը, ռեստավրացիոն շինարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն:
Նշված ոլորտներում կարևորվում է ինչպես փորձի փոխանակման, այնպես հնարավոր ներդրումների հարցը:
Հուշագրիս տորագրումից հետո տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզիի համատեղ մամլո ասուլիսը: