Հոկտեմբերի 25-ին, ժամը 18:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 20:09-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 23/2 հասցեում գտնվող ավտոտնակի տանիքում:
Այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 1 քմ, ներսում կառուցված խորդանոցի առաստաղը՝ ամբողջությամբ (մոտ 10 քմ), կուտակած ստվարաթուղթ (մոտ 2 խմ) և վառելափայտ (մոտ 0.2 խմ):