տուն Հասարակություն Առողջապահություն Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված քանի պացիենտ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված քանի պացիենտ է բուժվում

284
0

Մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, որոնցից 84-ը Շիրակի մարզից են։

Քանի որ սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց սպասվում է կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թվի աճ, առողջապահության նախարարության հանձնարարությամբ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով պացիենտները կտեղափոխվեն այդ նպատակով Ծաղկաձորում առանձնացված հյուրանոցներ։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից այսօր կտեղափոխվի 24 հիվանդ։

Նշենք, որ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 338 քաղաքացի։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21 պացիենտ։